Հավաքագրված հարկերի մակարդակը կգերազանցի նախատեսված ցուցանիշները. ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավար Ռուստամ Բաբասյանը խոստանում է, որ տարեվերջին փաստացի հավաքագրված հարկերի մակարդակը կգերազանցի նախատեսված ցուցանիշները:
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խորհրդարանում լրագրողների խնդրանքով ներկայացնելով տարեվերջի կանխատեսումները՝ Բաբասյանը նշել է. «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ պետբյուջեի վերանայված ցուցանիշները հարկերի հավաքագրման գծով կկատարվեն։ Հնարավոր է նույնիսկ գերակատարվել են։ Բյուջեի եկամուտների ցուցանիշները կազմում են 1.581 տրլն դրամ, և ես վստահ եմ, որ այդ թիվն իրատեսական է։ Եվ ոչ միայն իրատեսական, մենք կարծում ենք, որ գերակատարելու ենք ցուցանիշները»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ ազդեցություն ունի գնաճը հարկերի հավաքագրման մասով բյուջետային ցուցանիշների ձեռքբերման վրա։ Բադասյանը համաձայնեց, որ գների աճը որոշակի ազդեցություն է ունեցել, բնականաբար, սակայն այդ ազդեցությունը այնքան էլ էական չէր։
«Մենք այս տարվա հարկերի հավաքագրման գծով տվյալները համեմատել ենք 2019 թվականի հետ, երբ հարկերի հավաքագրումը կազմել է ռեկորդային գումար, եւ աճ ենք գրանցել։ Ընդ որում, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ գնաճի ազդեցությունն այդ աճի վրա կազմել է լրացուցիչ հավաքված գումարի 3,2-3,4%-ից ոչ ավելի», - հայտարարել է նա։