24.11.2024
Հավաքագրված հարկերի մակարդակը կգերազանցի նախատեսված ցուցանիշները. ՊԵԿ նախագահ
prev Նախորդ նորություն

Նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ռումինիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսին երկրի ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա առթիվ:


Ուղերձում մասնավորապես ասված է.


«Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների խորացումը։


Այս տարի լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբե­րությունների հաստատման 30-ամյակը։ Մեր բարեկամ ժողովուրդների համար այս կարևոր իրադարձության նախօրեին վերահաստատում եմ Ռումինիայի հետ միջպետա­կան կապերն ամրապնդելու՝ մեր երկրի պատրաստակամությունը և Ձեզ հարմար ժա­մանակ Երևան այցելելու՝ իմ հրավերը:


Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կզարգացնենք և կընդլայնենք երկկողմ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: