24.11.2024
Նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ռումինիայի նախագահին
prev Նախորդ նորություն

Աշոտ Մինասյանը ձերբակալվել է

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը եւ որոշում կայացրել կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը:


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը ։


Փաստաբանի խոսքով՝ «ընթանում է Սյունիքի գլխատման գործողության երկրորդ փուլը»։


VERELQ-ը հիշեցնում է, որ 2020թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի կանխման մասին: Ծառայությունը բացահայտել է, որ մի խումբ քաղաքացիներ ապօրինաբար ձեռք են բերել եւ պահել են զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր՝ Հայաստանում իշխանությունը զավթելու համար:


Ծառայության վարկածով՝ չարագործները, որոնք համաձայն չեն պետության ներքին եւ արտաքին քաղաքականության հետ, մտադիր էին գրավել իշխանությունը՝ սպանելով կառավարության ղեկավարին:


Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստության գործով ձերբակալվել էին ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանը եւ «Աշոտ Երկաթ» կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:


Երկու կասկածյալների բնակարաններում խուզարկությունների ընթացքում հայտնաբերել են երեք գնդացիր, երկու հակատանկային նռնականետ՝ օպտիկական նշաններով, երեք ինքնաձիգ, 14 հրացան՝ օպտիկական նշաններով: Բացի այդ, հայտնաբերվել են փամփուշտներով արկղեր, նռնակներ, ինքնաշեն մետաղական շրջանակով տրոտիլային խորանարդիկ եւ դետոնավորման սարք:


Ընդ որում, փաստաբաններն առաջադրված մեղադրանքները համարում է «խայտառակ քաղաքական հետապնդում»։