2.10.2023
Հրդեհ Լիճքում. այրվել է անասնագոմ, մոտ 6000 հակ անասնակեր, անկել՝ մոտ 700 ոչխար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվելու 502 նոր դեպք է գրանցվել, մահացել է 44 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 502 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 020 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 373 959 վերջին մեկ օրում` 7 279 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 12 198 պացիենտ. մեկ օրում նվազել է 132-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 317 765 անձ` վերջին մեկ օրում 590 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 43 քաղաքացի, մահացածների թիվը 7 610 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1447 է:


 


 

Հավաքագրված հարկերի մակարդակը կգերազանցի նախատեսված ցուցանիշները. ՊԵԿ նախագահ
Հաջորդ նորություն next
 Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
02.10.2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի