1.05.2025
Ռեստորանների Ասոցիացիան դեմ է ԱՆ առաջարկած նոր սահմանափակումներին
prev Նախորդ նորություն

ՀՀ դեսպանը հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարի հետ

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Խալիդ էլ-Էնանիի հետ։


Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են հնէաբանության, պեղումների և զբոսաշրջության վերաբերյալ մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է հիշյալ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային բազայի ընդլայնումը։


ՀՀ դեսպանի առաջարկները ստացել են դրական արձագանք, և կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխուժացնել համատեղ աշխատանքը հիշյալ բնագավառներում:


 


 

Պետք է փոխել Սահմանադրությունը․ Արմեն Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով