28.03.2024
ՀՀ դեսպանը հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարի հետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պետք է փոխել Սահմանադրությունը․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրամիության աջակցությամբ իրականացվող՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի մասնակից ուսանողների խմբին և նրանց հետ աշխատող մասնագետների թիմի ներկայացուցիչների հետ: Ծրագիրն իրականացվում է FactorTV-ի կողմից՝ BBC Media Action-ի և Deutsche Welle Akademie-ի հետ համատեղ:


Ապագա լրագրողների հետ զրույցում նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է մեր երկրի զարգացման հեռանկարներին, կարևորել ազգային ինքնության և ազգային արժեքների վրա հիմնված, բաց մոդելով պետության ստեղծումը: «Մենք համաշխարհային ազգ ենք, մեր պետության մոդելն էլ պետք է բաց լինի, քանի որ մեր հարստությունը մարդիկ են, պետք է կարողանանք ճիշտ օգտագործել այդ ներուժը,- ասել է նախագահը: -Մենք պետք է գնանք դեպի գիտության, նոր տեխնոլոգիաներ, ունենանք բարձր որակի արտադրանք, որը կարող ենք արտահանել»: Նախագահի խոսքով՝ դրա համար կարևոր է հետևել աշխարհում գիտական, տեխնոլոգիական զարգացման միտումներին և կառուցել մեր տեսլականը՝ հաշվի առնելով այդ միտումները:


«Այն փոքր պետությունները, որոնք ճիշտ են ընկալում իրենց տեղը ապագայում, հաջողում են: Մեր միակ հարստությունը մեր մարդիկ են աշխարհով մեկ, մինչդեռ որոշել ենք չօգտագործել իրենց,- նշել է նախագահը: -Սփյուռքին սովորեցնում ենք, թե ձեր միակ ֆունկցիան՝ բարեգործությունն է, Սփյուռքին չենք քաջալերում ներդրումներ անել: Պետք է ստեղծել բոլոր պայմանները, թույլ տալ մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացմանը»:


Նախագահը նշել է, որ պետության բաց մոդելը նաև կանխելու է արտագաղթը: «Այսօր շատ հայեր, երբ հաջողության են հասնում, առաջինը մտածում են Հայաստանից գնալու մասին: Եթե հասարակությունը բաց լիներ, մարդիկ չէին մտածի գնալու մասին: Փակ մոդելի արդյունքում անընդհատ գոլորշիացում է տեղի ունենալու,- ասել է նախագահ Սարգսյանը: -Դրա համար այսօր ասում եմ՝ պետք է փոխել Սահմանադրությունը: Կարևոր չէ նախագահական, թե խորհրդարանական, կարևորը՝ իշխանությունը հավասարակշռված լինի: Պետք են գործիքներ, որպեսզի կարողանաս զսպումներ իրականացնել»:


Նախագահը կարևոր է համարել նաև ազգային ինքնության գիտակցումն ու պահպանումը: «Ինքնությունից են գալիս մեր՝ որպես ժողովուրդ ապրելու իմաստն ու նպատակը: Պետք է հստակ իմանաս ինքնությունդ՝ որպես անհատ կամ որպես ժողովուրդ ով ես, ինչի համար ես ապրում: Ինքնությունը նաև պետության անձնագիրն է»:


Նախագահ Սարգսյանն ապագա լրագրողներին հորդորել է հավատարիմ լինել լրագրության արժեքներին ու բարոյականության սկզբունքներին, կարողանալ համընթաց քայլել ժամանակի հետ և իրենց աշխատանքով նոր որակի վրա բարձրացնել լրագրությունը:


Հանրապետության նախագահը պատասխանել է նաև ապագա լրագրողների հարցերին:


 


 

Իշխանությունը չսթափվեց. նպատակը ոչ թե նոր ագրեսիան կանխելն է, այլ պատասխանատու «նշանակելը»
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար