27.11.2024
Գնել Սանոսյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին
prev Նախորդ նորություն

Ռեստորանների Ասոցիացիան դեմ է ԱՆ առաջարկած նոր սահմանափակումներին

Հայաստանի Ռեստորանների Ասոցիացիան կոչ է արել կառավարությանը և առողջապահության նախարարությանը զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից։ Այս մասին նշված է ասոցիացիայի՝ Facebook սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։


«Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր: Ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է հիսուն հազար աշխատատեղ և չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին զբաղվել մասնագիտական խնդիրներով` մասնավորապես` առողջապահությամբ, զերծ մնալով գործարար աշխարհին միջամտելուց», - նշվում է հայտարարության մեջ: