21.04.2025
ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի ԼՂ Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Ուորլիք. Ղարաբաղյան հարցով Մինսկի խմբի հանդիպումները Թուրքիայում հետաձգվել են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները Թուրքիայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրով հետաձգվել են: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Թուրքիայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հետաձգվել են: Այս պահին քննարկում ենք հաջորդ հանդիպման ժամկետները»,- ասել է նա:

Հիշեցնենք, նախորդ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում հայտարարեց, որ հուլիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Անկարա, որտեղ թուրքական իշխանություններին կներկայացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացքի մասին:

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում հեղաշրջման փորձ տապալվեց: Վերջին տվյալների համաձայն, զոհվել է 232 մարդ, ևս 1,5 հազարը վիրավորվել են:

ԱԱԾ. Իրավապահների ակտիվ գործունեության համար առայժմ անհրաժեշտ նախադրյալներ չկան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան