7.07.2025
ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել ՊՊԾ գնդի գրավման փաստով
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի ԼՂ Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ

Հուլիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ:

ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Ուորլիք. Ղարաբաղյան հարցով Մինսկի խմբի հանդիպումները Թուրքիայում հետաձգվել են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով