21.04.2025
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 85 նոր դեպք. արձանագրվել է  3 մահ
prev Նախորդ նորություն

Հայաստանում իրականացվել է 1մլն 168.501 քաղաքացու պատվաստում. նախարար

Հայաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1մլն 168.501 քաղաքացու պատվաստում: Այդ մասին կառավարության նոյեմբերի 25-ի նիստի ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


«Առաջին դեղաչափ ստացել են 761.820 (38.1 % չափահաս բնակչության), երկու դեղաչափ ստացել են 406.681 քաղաքացի (բնակչության 20%): Պատվաստման հետևանքով բարդության որևէ հիշատակման արժանի դեպք չի գրանցել: Մենք մոնիտորինգ ենք իրականացնում և հետևում իրավիճակին», - կառավարության նիստի ժամանակ հայատարարել է նախարարը:


Նա նշել է, որ վարակվածների շրջանում պատվաստված անձանց թիվն ընդամենը 3.6 % է։


Նա նշեց, որ արդեն իրականացվում են այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց պատվաստումից հետո անցել է վեց ամիս: «Մենք հետևում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններին», - ասել է Ավանեսյանը:


 


 


 


 


 

Ալեն Սիմոնյանի համար շուրջ 200 հազար դոլար արժողությամբ նոր ավտոմեքենա է գնվելու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ