21.04.2025
Հայաստանում իրականացվել է 1մլն 168.501 քաղաքացու պատվաստում. նախարար
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանի համար շուրջ 200 հազար դոլար արժողությամբ նոր ավտոմեքենա է գնվելու

Կառավարության նոյեբերի 25-ի որոշմամբ մեկ անձից հրատապ գնման ընթացակարգով 90 միլիոն դրամ արժողությամբ BMW 750 LI Xdrive դասի ավտոմեքենա ձեռք կբերվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։ Որոշման նախագիծը չզեկցուցվող հարցերի ցանկում էր:

Որոշման նախագծի մեջ ասվում է, որ Սիմոնյանի նոր մեքենան ձեռք է բերվելու «Եվրոմոթորս»-ից։ Նոր ավտոմեքենա գնելու անհրաժեշտությունը, համաձայն որոշման, պայմանավորված է նրանով, որ ԱԺ նախագահի «սպասարկող մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար»: 


Նշվում է նաև, որ BMW 750LI Xdrive-ի ձեռքբերումը իրականացվելու է Ազգային ժողովի կողմից տնտեսված միջոցների հաշվին։


Հատկանշական է նաև այն, որ որոշման վերջին տողում նշվում է՝ այն բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից։


ԶԼՄ-ները նշում են, որ ներկայում BMW-ի հայաստանյան ներկայացուցչությունում մեքենայի գինը 107 միլիոն դրամից նվազել է 92 միլիոն դրամի՝ ակցիայի շրջանակում։


 

Հայաստանը 13,5 միլիարդ դրամի անտոկոս վարկ ու դրամաշնորհ կտրամադրի Արցախին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար