Մեկնարկել է ազատագրական շարժումը. հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում
ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ազդարարում է ազատագրական շարժման մեկնարկի մասին.
"Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է՝ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։
Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը",- գրել է Փաշինյանի նախկին թիմակիցը Facebook-ի իր էջում։