Կառավարությունն նորյեմբերի 18-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց նախագիծ, որով անհետաձգելի համարեց պետական անվտանգության ապահովման նպատակով Սյունիքի մարզում Քաշունի գյուղի խաչմերուկից – Բարձրավան ավտոճանապարհի, Տանձավեր – Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև Որոտան - Խոտ և Տ-8-49 - Լծեն ավտոճանապարհների վերակառուցման մասին:
Ըստ այդմ պետք է պատրաստվեն նախագծեր, ծախսերի և այդ նախագծերի փորձաքննության ծառայությունների գահատում արվի: Այս ողջ գործընթացն իրականացնելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարությունը, որին թույլատրված է այդ ծառայությունները ձեռքբերել մեկ անձից գնման ընթացակարգով, ինչպես նաև սահմանել աշխատանքների իրականացման առանձնահատկությունները:
«Ներկա ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է կառուցել և վերակառուցել ճանապարհի խնդրահարույց հատվածները շրջանցող այլընտրանքային ճանապարհներ», - նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Նախագծով ֆինանսական միջոցներ են նախատեսվում նաև 2021թ․-ի պետական բյուջեից, սակայն ֆինանսավորման չափը չի հստակեցվում:
Նախագծի քննարկմնա ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին Ադրբեջանի կողմից անցակետեր տեակյաելուց հետո մամուլում շրջանառվող տեղեկություններին առ այն, թե առնվազան վեց համայնքի հետ հաղորդակցությունը կտրվել է:
«Մենք պարբերաբար սոցիալական ցանցերում և մամուլում տեսնում ենք պնդումներ, թե Սյունիքի մարզում կան գյուղեր, որոնք հայտնվել են շրջափակման մեջ։ Եվս անգամ ասեք՝ մենք ունե՞նք գյուղեր, որոնք գտնվում են շրջափակման մեջ։ Ի վերջո՝ եթե չունենք, որտեղի՞ց է այդ տեղեկատվությունն ամենօրյա ռեժիմով շրջանառվում մամուլում և սոցիալական ցանցերում»,- կառավարության այսօրվա նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գնել Սանոսյանն ասաց․ «Փաստացի մենք ունենք 7 ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում ենք։ Մեկը Տաթև-Աղվանին է, որը համարում ենք ավարտված է, բավական ժամանակ երթևեկելի է։ Նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտ է դրված։ Գարնանը, եթե որոշ թերություններ լինեն, կշտկենք, երրորդ շերտը կտեղադրվի։ Մյուս 6 հատվածներում հիմա ընթացքի մեջ աշխատանքներ կան։ Նույն Շուռնուխ գյուղը, որը մենք հաճախ նշում ենք, առնվազն երկու ճանապարհ ունի»։
Ըստ նրա՝ կկառուցվի Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որը կձգվի այսօրվա ճանապարհին գրեթե զուգահեռ և ավելի հեշտ ու մատչելի կլինի։
Փաշինյանը հավելեց․ «Մեր պլանը հետևյալն է, որ այդ բոլոր ուղղություններով՝ դեպի գյուղեր տանող ուղղություններով մենք օր առաջ ունենանք գրունտային վիճակում գտնվող ճանապարհ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար և բոլոր եղանակներին։ Գյուղեր տանող ճանապարհները և նաև Տաթև-Լծեն ճանապարհը 2022 թվականին ամբողջությամբ ասֆալտապատ վիճակում կլինի։ Նաև ասեմ, որ ճանապարհի երկարացման համար վեց գյուղերի բնակիչներին հատկացրել ենք բենզին, վառելիքի համար գումար, լրացուցիչ աջակցություն ենք ցուցաբերել։ Սյունիքի հարցով աշխատանքային խումբն այսօր առավոտյան ինձ զեկուցել է, որ 6 գյուղերի բոլոր 250 ընտանիքներին համապատասխան աջակցություն է ցուցաբերվում»։