Կառավարությունը հաստատեց Եվրամիության 2,6 մլրդ եվրո աջակցության ծրագիրը
Կառավարությունն նոյեմբերի 18-ի նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը», որոնց ֆինանսովրման աղբյուրը Եվրամիությունից Հայաստանին տրամադրվելիք 2,6 մլրդ եվրո աջակցության փաթեթի է իրականացվելու:
«Ծրագիրն ունի հետևյալ կառուցվածքը՝ ըստ նախարարությունների մարմինների ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցները, ակնկալվող արդյունքները, ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները։ Թվով 430 հիմնական նպատակներից և 1276 միջոցառումներից բաղկացած ծրագիրը հիմնված է կառավարության հանձնառությունների վրա։
Ներկայացված նախագիծն արտացոլում է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2,6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շրջանակներում իրականացվելիք ծրագրերը։ Ներկայացված փաստաթուղթը համահունչ է ինչպես ԵԱՏՄ ռազմավարական ծրագրերի հիմնական դրույթներին, այդպես էլ այլ միջազգային կազմակերպությունների և դոնորների՝ Հայաստանի համար հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակների հետ»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ըստ էության իրենց հրապարակային հայտարարությունների իրագործման պլանն է այստեղ ներկայացված: