24.11.2024
Սոֆյա Հովսեփյանն այն մասին, թե ինչու Երևանը գրավոր չի դիմել ՀԱՊԿ-ին
prev Նախորդ նորություն

Կառավարության գոյությունն անիմաստ է. պետք է սահմանադրական ճգնաժամ առաջացնել. Դանիելյան

Քաղաքականությունը ունենում է ինչ-որ տրամաբանություն, երբ տրամաբանությունը վերանում է, սկսվում է քաոս, ինչը հիմա կա Հայաստանում ու այդ քաոսը գնալով խորանալու է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:


«Ներկայիս Հայաստանի վարչակարգն, ըստ բնակիչ-սպառողների մի զանգվածի, ուներ որոշակի տրամաբանություն՝ թշնամուն զիջումների են անելու, բացելու են խաղաղության էջ, զինվորներն էլ չեն զոհվելու ու կյանքը հունի մեջ կմտնի, մի խոսքով ԱՊԱԳԱ ԿԱ:


Երբ խաղաղություն չի հաստատվում, զինվորները զոհվում են, ճանապարհները չեն բացվում, թշնամին օր-օրի լկտիանում է, Արևմուտքը չի օգնում, Հյուսիսը չի վստահում, Հարավը դեմոկրատական չի ու սանկցիաների տակ է, կառավարման համակարգը գնալով ավելի է խրվում քաոսի մեջ, ապա կորում է իրականությունն տրամաբանորեն ընկալելու վերջին նշույլները:


Նույնը վերաբերվում է պաշտոնական ընդդիմությանը. «կգա ժամանակ, մի բան կանենք ...» : Ժամանակը եկել է: Այս փուլում պաշտոնական ընդդիմությունը պետք է գոնե մեկ քայլ կատարի, դադարել այս ամենին ՄԱՍՆԱԿԻՑ լինել:


Գործող կառավարության գոյությունն արդեն անիմաստ է, ավելին՝ օր-օրի՝ վտանգավոր: Փոփոխություններ են պետք ու դրա համար հիմա է պետք ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ առաջացնել:


Սա արդեն իշխանության համար պայքար չէ, սա իրավիճակից դուրս գալու տարբերակ է: Ցանկացած նոր կառավարություն ժամանակավոր է, ցանկացած քայլ նույնպես ժամանակավոր է, մենք առհասարակ մտել են ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ռեժիմի մեջ ու այդ «ժամանակավոր» բառը մեզ երկար ժամանակ է ուղեկցելու»,- գրել է նա։