24.11.2024
ԱԱԾ-ն ֆիքսեց՝ կոնկրետ այս միջադեպի շարժառիթն ադրբեջանցիների սադրանքն է եղել. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Առաջիկայում եղած անվտանգային սպառնալիքները շարունակելու են կտրուկ աճել. պատգամավոր

Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի՝ ադրբեջանցիների հետ շփման գծում տեղի ունեցող տեղաշարժերը, թշնամու ամրացումը, ինչպես նաև՝ սանձարձակ պահվածքը հուշում է, որ առաջիկայում եղած անվտանգային սպառնալիքները շարունակելու են կտրուկ աճել։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: 

"Աշխարհագրական դիրքը, բարձրադիր հատվածներում տեղակայված մարտական հենակետերը, խստաշունչ եղանակային պայմանները, ամրաշինական ոչ ամբողջական աշխատանքները, թիկունքային ոչ բավարար ապահովումն առավել բարդացնում են սահմանին կանգնած մեր զինծառայողների խնդիրը։

Բանակին՝ ներքին և արտաքին թուրքի հասցրած հարվածների պայմաններում, իսկական տղամարդիկ, հայրենիքն ամեն ինչից վեր համարող անձինք առաջնագծում են։

Պետք է ամեն գնով աջակցենք մեր զինծառայողներին, իսկ մեր բանակին այսպիսի վիճակի հասցնողները դեռ պատասխան են տալու",- գրել է պատգամավորը։