25.11.2024
Առաջիկայում եղած անվտանգային սպառնալիքները շարունակելու են կտրուկ աճել. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակելու են առաջընթացը՝ Սյունիքը ՀՀ-ից կտրելու համար. Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը, հիմնվելով առկա տեղեկություններից, եզրահանգում է, որ "կապիտուլիանտն ու իր տգետների թիմը հերթական զիջումն են արել թշնամական Ադրբեջանին"՝ թույլ տալով նվաճել ՀՀ սուվերեն տարածքի հերթական հատվածը՝ ճանապարհներ ու նոր հողեր Սյունիքում։


"Ադրբեջանն ու Թուրքիան, տեսնելով, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության հրամանով հայկական բանակը չի պատասխանում Հայաստանի տարածք մտած թշնամական բանակին, շարունակելու է իր առաջընթացը՝ նպատակ ունենալով կտրել Սյունիքը ՀՀ մնացած հատվածից։

Այս իրավիճակում բոլոր նրանք, ովքեր իբր չեզոքություն կպահպանեն՝ լռելով, «հայրենիքի համար լուռ գործ անելու» քողի տակ իրականում սատարելով ներկայիս դե ֆակտո իշխանությանը, նրանք բոլորը այլևս ոչ պակաս պատասխանատու են Հայաստան պետության կործանման համար։ Բոլոր կարծիքի առաջնորդները, ովքեր հազարավոր հետևորդներ ունեն, պարտավոր են արձագանքել մեր հայրենիքի նվաճմանը, վճռական պահանջել ու ձգտել այս դավաճանական իշխանության հեռացմանը։ Հակառակ դեպքում ձեր բոլորի «քուլ», «տեխնո», «հայթեք» գործերն անիմաստ են։

Նույնը պետք է անեն բոլոր քաղաքական ուժերը, որոնք իրենց ընդդիմադիր են հռչակել",- գրել է փորձագետը Facebook-ի իր էջում: