ԱԱԾ-ն ֆիքսեց՝ կոնկրետ այս միջադեպի շարժառիթն ադրբեջանցիների սադրանքն է եղել. Աբրահամյան
Արցախի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում դեպքի վերաբերյալ, արդեն իսկ հայտնի իրողություններից բացի այլ բան չկար։ Իհարկե թեմային առնչվող որոշ հանգամանքներ պաշտոնապես հաստատելն արդեն կարևոր է։ Բայց կար շատ կարևոր ձևակերպում՝ «ադրբեջանցի զինծառայողների ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆՆԵՐԻՆ ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում»։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
"Այսինքն, եթե նույնիսկ մի կողմ դնենք ադրբեջանցիների նկատմամբ, օբյեկտիվ իրողությունների արդյունքում ձևավորված ատելությունը, վրեժը և թշնամությունը, ապա ըստ ԱԱԾ ռելիզի, կոնկրետ այս միջադեպի շարժառիթն ադրբեջանցիների սադրանքն է եղել, որին ի պատասխան էլ արցախցին պայթուցիկ սարք է նետել։
Մեկ անգամ ևս պետք է փաստել, որ Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա, որը պետք է հիմնված լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի և պաշտպանության բանակի ներուժի վրա",- գրել է պատգամավորը։