24.11.2024
«Զանգեզուրի միջանցքի» չեզոքացումը պահանջում է ռազմավարական երկարաժամկետ պլանավորում
prev Նախորդ նորություն

Նախագահի ահասարսուռ գրառումը կլուծի խնդիրը և Ադրբեջանը կփակի իր բոլոր անցակետերը. Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հեգնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.


"Գորիս-Կապան ճանապարհի խնդիրը մոտ է լուծման. Մեկ ամբողջ օր մամուլի հրապարակումներին ծանոթանալուց հետո, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանմանը հետևելու պատասխանատվություն ունեցող Հայաստանի Հանրապետության նախագահը գիտակցել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը սահմանային և մաքսային անցակետեր է դրել այն երկրի տարածքում, որի սահմանները երաշխավորված են Հայաստանի Հանրապետության այն Սահմանադրությամբ, որին ինքը պետք է հետևեր ի պաշտոնե։


Փաստորեն, Ադրբեջանին չի զսպել հուլիսի 1-ից հոկտեմբերի 31-ը Արմեն Սարգսյանի 85 աշխատանքային օրերից 54-ն արտասահմանում անցկացրած լինելու, Դիլիջանում «Մտքերի հայկական գագաթնաժողով անցկացնելու», Սաուդիան Արաբիա պատմական այց կատարելու, ինչպես նաև Գլազգոյում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովում ունեցած ելույթը։

Երկրում տիրող իրավիճակին Հանրապետության նախագահի արձագանքն արտահայտվել է Telegram սոցիալական հարթականում ռուսերեն լեզվով կատարված մի գրառման տեսքով։

Հավանաբար, այդ ահասարսուռ գրառումը կլուծի խնդիրը և Ադրբեջանը ժամ առաջ կփակի իր բոլոր անցակետերը և Գորիս-Կապան ճանապարհի վերահսկողությունը կվերադարձնի Հայաստանին։
Փառք՜ մեր նախագահին։

Կեցցե՛ն Հայաստանի ժողովրդավար, իմաստուն և հայրենասեր իշխանությունները",- գրել է Ղազարյանը։