25.11.2024
Սերժ Սարգսյանը ցավակցել է Ֆրանսուա Օլանդին՝ Նիսի ահաբեկչության կապակցությամբ
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ-ին մե՞կ է, որ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են Անկարա

Այսօր Բաքվում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկուշաբթի օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Անկարա:

«Մենք երկուշաբթի օրը սպասում ենք ԵԱՀԿ ՄԽ անդամներին Թուրքիայում, որտեղ կքննարկենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Հանդիպմանը մենք կներկակացնենք թուրքական կողմի դիրքորոշումը այդ հարցի հետ կապված և կծանոթանանք խնդրի հետ կապված վերջին զարգացումներին: Մենք կշարունակենք սատարել Ադրբեջանի դիրքորոշումը»,- հայտարարել է թուրք նախարարը:

ՀՀ ԱԳՆ-ում, սակայն, չեն մեկնաբանում լուրը, թե ինչո՞ւ են Մինսկի խմբի համանախագահները ժամանում Անկարա: VERELQ-ի հարցը՝ ի՞նչ նպատակով է ղարաբաղյան հակամարտությունը քննարկվելու Թուրքիայի մայրաքաղաքում, արժանացավ հետևյալ պատասխանին: «Կարծում եմ այդ հարցով իրենց պետք է դիմել»,- ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նկրտումները՝ ընդգրկվել այս ձևաչափ, հայտնի են և ակտիվ աջակցություն են գտնում Ադրբեջանում: Մինչդեռ բազմիցս տարբեր մակարդակներում հայտարարվել է, որ ձևաչափը չի ընդլայնվելու:

Միակ հարցը, որին ստացանք պատասխան՝ արդյո՞ք նախատեսվում է համանախագահների այցը Հայաստան: «Երբ Հայաստան այց լինի՝ կհայտնենք»,- եղավ պատասխանը: