8.06.2025
Էդիկ Հակոբյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար
prev Նախորդ նորություն

Հայկ Կոնջորյանը կարեւորել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ:


ԱԺ-ից հայտնում են, որ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարեւորել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը` շեշտելով, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը քաղաքական մեծամասնության կարեւորագույն առաջնահերթություններից է:


Պատգամավորներն անդրադարձ են կատարել ընտրական բարեփոխումներին, քաղաքական համակարգի առողջացմանը, ինչպես նաեւ անկախ դատական համակարգի կայացման հարցին:


 

Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին