23.11.2024
Պետք է մարդկանց փրկել, միակ ելքը պատվաստումն է. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

ԱԳ փոխնախարար. «3+3» ձևաչափը չպետք է կրկնօրինակի ԵԱՀԿ ՄԽ գործառույթները

«3+3» ձևաչափը պետք է դիտարկել ամբողջ աշխարհում ընթացող «ռեգիոնալիզացիայի» գործընթացների համատեքստում։ Այս համատեքստում համագործակցության ձևաչափերի վերաբերյալ կան մի քանի առաջարկներ, և դրանցից միայն մեկն է «3+3»-ը։


Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, խորհրդարանում կայացած նախնական բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանը՝ մեկնաբանելով պատգամավորների հարցերը։


«Եթե որոշակի ժամանակահատվածում հնարավոր էր ապահովել սեփական անվտանգությունը գլոբալ խաղացողների հետ համագործակցությամբ, ապա այժմ նկատվում են ռեգիոնալիզացիայի միտումներ, երբ հայտնվում են տարածաշրջանային ուժեղ խաղացողներ եւ սկսում են ձեւավորվել եռաստիճան ձեւաչափեր՝ «երկրներ»-«տարածաշրջանային խաղացողներ»-«գլոբալ խաղացողներ»», - կարծում է Գեւորգյանը:


Նրա խոսքով՝ այս համատեքստում համագործակցության ձեւաչափերի վերաբերյալ կան մի քանի առաջարկներ, եւ «3+3»-ը դրանցից մեկն է։


Այս իրողությունները հաշվի առնելով, շարունակեց փոխնախարարը, Հայաստանը պետք է միասնական մոտեցում մշակի այդ առաջարկների նկատմամբ՝ առանց այս կամ այն առաջարկի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի։


«Մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի շահերն են, կարևոր է ճիշտ գնահատել այս կամ այն առաջարկի ռիսկերն ու սպառնալիքները։ Այդ տեսանկյունից մենք պետք է ընդհանուր մոտեցում ունենանք։ Այս պահին մեր մոտեցումը հետևյալն է. տարածաշրջանային ձևաչափերը չպետք է կրկնօրինակեն արդեն գոյություն ունեցող կառույցներն ու ձևաչափերը։ Ուստի մեզ համար կարևոր է, որ չկրկնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործառույթները», - հայտարարել է նա։


Փոխնախարարը նշել է, որ տարածաշրջանային համագործակցության ձեւաչափերի վերաբերյալ բոլոր առաջարկները դեռեւս վերանայվում եւ քննարկվում են, սակայն կոնկրետ որոշում դեռեւս չկա: