12.10.2024
Հովհաննես Հարությունյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Պետք է մարդկանց փրկել, միակ ելքը պատվաստումն է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում բաց տարածքներում դիմակի կրումը պարտադիր է և ոստիկանությունը պետք է հետևի այդ կանոնի պահպանմանն ամենայն խստությամբ։ Այդ մասին կառավարության նոյեմբերի 4-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդացության իրավիճակին։


Նա նշեց, որ այսօր մեր առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է։ «Մեր հիվանդանոցներում տեղ չկա այլևս։ Հետևաբար, մարդիկ մահանում են իրենց տանը։ Ամեն օր ահազանգեր են, ամեն օր հասկանալիորեն շատ ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում։ Բայց մենք շատ վաղուց ենք ասել, որ դրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվել»,- ասաց նա՝ հատուկ ընդգծելով, որ լոքդաուն չի հայտարարվելու Հայաստանում։


«Մենք լոքդաունների չենք գնալու, ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք։ Մենք, այո, դիմակների կրումը պետք է հետևողականորեն պահենք և պետք է պատվաստումները անենք մեծ ծավալներով։ Մեր հզորություններն այսօր թույլ են տալիս օրական 25 հազար պատվաստում իրականացնել, բայց օրեր են լինում, որ դրանից քիչ ենք պատվաստում իրականացնում՝ քաղաքացիների ոչ ակտիրվ լինելու պատճառով։ Մենք ունենք պատվաստանյութերի անհրաժեշտ պաշար, ընտրությունը քաղաքացիներինն է, բայց մենք չենք էլ կարծում, որ այդտեղ ընտրություն կա, միակ տարբերակը պատվաստվելն է»,- ասաց նա։


Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին, մարզպետներին հանձնարարեց հրապարակային ելույթներում անընդհատ շեշտել պատվաստվելու անհրաժեշտության մասին։


«Պետք է մարդկանց փրկել, սրա մասին է խոսքը։ Այսօր կա շատ հստակ պատկեր՝ այն երկրներում, որտեղ կան 80-90 տոկոս պատվաստումներ, այնտեղ գործնականում հարցը լուծված է: Վարչական լծակները գործի են դրվելու, այնտեղ, որտեղ կա խստացման տեղ, այդ ճանապարհով են գնալու»,- հավելեց նա։ 


 


 


 


 


 

ԱԳ փոխնախարար. «3+3» ձևաչափը չպետք է կրկնօրինակի ԵԱՀԿ ՄԽ գործառույթները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ