23.11.2024
Պետական բյուջե 2022. ԱԳՆ ծրագրերի իրականացման համար հատկացվել է 18.6 մլրդ դրամ
prev Նախորդ նորություն

Հովհաննես Հարությունյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից

Կառավարությունն ընդունեց որոշում, որով պաշտոնից ազատվեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:


Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝


Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.


Հովհաննես Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզպետ է նշանակվել 2021 թվականի հունվարին։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը։