23.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. 2 330 նոր դեպք և 46 մահ մեկ օրում
prev Նախորդ նորություն

Պետական բյուջե 2022. ԱԳՆ ծրագրերի իրականացման համար հատկացվել է 18.6 մլրդ դրամ

2022 թվականի պետական բյուջեի նախագծով արտաքին գործերի նախարարության հինգ ծրագրերի իրականացման համար կհատկացվի 18,653 մլրդ դրամ, ինչը 412 մլն դրամով գերազանցում է 2021 թվականի ճշգրտված ցուցանիշները: Ֆինանսավորման աճը աննշան է՝ 2.26%:


Ինչպես հայտնել է այսօր, նոյեմբերի 4-ին, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրի գծով պետբյուջեի նախագծով հատկացվել է 2,295 մլրդ դրամ՝ ընթացիկ տարվա 2.195 մլրդ դրամի դիմաց, աճը՝ 4.47%:


Նշված միջոցների մեծ մասը՝ 2,285 մլրդ դրամ, ուղղվելու է միջազգային կազմակերպություններում անդամավճարների վճարմանը, մնացած մասը՝ 9,6 մլն դրամ, ուղղվելու է «ՆԱՏՕ–ի հասարակական-տեղեկատվական կենտրոնի գործունեության ապահովում» ենթածրագրի ֆինանսավորմանը: