20.04.2025
ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի հարազատից խարդախությամբ գումար հափշտակելու դեպք
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 2 330 նոր դեպք և 46 մահ մեկ օրում

Նոյեմբերի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2 330 նոր դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 312 674 դեպք:


Անցած մեկ օրում իրականացվել է 12 188 թեստավորում: Մինչ օրս ընդհանուր կատարվել է 2 145 909 թեստավորում: Ունենք 2 193 առողջացած, ընդհանուր առողջացածների թիվը 306 739 է:


Փաստացի բուժում է ստանում 31 263 պացիենտ:


Անցած մեկ օրում 41 մահվան դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6 532 մահվան դեպք է արձանագրվել:


Այլ հիվանդության պատճառով արձանագրվել է 5 մահվան դեպք: Նման դեպքերի ընդհանուր թիվը 1 317 է:


 

Պետական բյուջե 2022. ԱԳՆ ծրագրերի իրականացման համար հատկացվել է 18.6 մլրդ դրամ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար