25.11.2024
Նախագահը զրույցներ է ունեցել Բայդենի, Մակրոնի և մի շարք այլ երկրների ղեկավարների հետ
prev Նախորդ նորություն

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է օնլայն տաքսիների գործունեությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրում է տաքսի ծառայություններ մատուցող օնլայն հարթակների գործունեությունը, ասել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, հաղորդում է «Արմենպրես»-ը:


«Ամենակարևոր կոմպոնենտը ոչ թե տաքսին է, այլ այն պլատֆորմը, հարթակը, որոնց միջոցով ամրագրվում են այդ տաքսիները: Այդ հարթակների գործունեությունն ենք նայում»,-ասաց Գևորգյանը:


Հանձնաժողովը մամուլում է շատ հանդիպել օնլայն տաքսիների հետ կապված բողոքների: Գևորգյանի խոսքով՝ մոտ օրերս կհրապարակվի վարույթ, արդյունքները հայտնի կդառնան:


ՄՊՀ-ն խնդիր է տեսել հյուրանոցների ամրագրման ծառայությունների հետ կապված ևս, այս ոլորտում նույնպես ուսումնասիրություն է կատարվում: