23.11.2024
ԱԺ-ի նախաձեռնած արտահերթ նիստը վերածվել է կլոունադայի. Թովմասյան
prev Նախորդ նորություն

Արթուր Ղազինյանին մերժեցին 9-րդ անգամ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 26-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն իններորդ անգամ միաձայն դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը:


Դոնթի բանաձեւի համաձայն` ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր կամ նույն թեկնածուին: