19.04.2025
Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա՝ քննարկելու հաղորդակցությունների ապաշրջափակումը
prev Նախորդ նորություն

Ռուսական գազի գնի և սակագների վերաբերյալ կա կոնսենսուս. փոխվարչապետ

Գազի շուրջ բանակցություններն շարունակ գործընթաց են և այս պահին էլ դրանք ընթանում են: Այս մասին  լրագրողներին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


«Սահմանին գազի գնի և ՀՀ տարածքում գործող սակագնի հետ կապված կոնսենսուս ունենք։ Մենք դեռևս 2019 թվականից ծանր, երկարատև և շատ բազմաբաղադրիչ բանակցությունների մեջ ենք եղել և կարծում եմ, որ բավական խորը քննարկել ենք այդ հարցը և որոշակի իմաստով նաև համաձայնեցրել ենք», - ասաց նա:


Մհեր Գրիգորյանը նաև նկատեց, որ կան որոշ խնդիրներ «Գազպրոմ» ընկերության հետ, որոնք դեռ լուծված չեն: 


Մասնավորապես, դրանցից մեկն, ըստ Գրիգորյանի, Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի վերագործարկման խնդիրն է, որը պատկանում է ռուսական կողմին: Հինգերորդ էներգաբլոկի սկզբնական բիզնես մոդելի տրամաբանությունը ստեղծվել է լուրջ ծավալների արտահանման համար, որը ներկայումս առկա չէ:


«Հրազդան ՋԷԿ»-ը Հայաստանի ամենամեծ  ՋԷԿ-ն է, որը պատկանում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը: 2006 թվականին այն փոխանցվել է Ռուսաստանի սեփականությանը՝ պետական ​​պարտքը մարելու համար:


«Կայանը, ցավոք, հիմա չի աշխատում։ Եվ բոլոր ներդրումները, որոնք իրականացվում են «Գազպրոմ» խմբի կողմից ՀՀ-ում, նույն 2013 թվականի համաձայնագրի ուժով պետք է ունենան տարեկան շուրջ 9 տոկոս եկամտաբերություն։ Բնականաբար, կայանի կառուցումը լուրջ և խոշոր ներդրում է։ Բայց այդ ներդրումն այսօր չի գեներացնում այն հասույթը, որը կապահովի այն եկամտաբերությունը, որը պայմանավորված է 2013 թվականի համաձայնագրով։ Եվ այդ հարցը մնացել է օրակարգում, շարունակվում է քննարկվել։ Եթե հաջողվի այդ հարցին լուծում գտնել, ապա մենք կունենանք կայուն իրավիճակ գազի գնի հետ կապված՝ թե՛ սահմանին, թե՛ սակագնով», - հավելեց Մհեր Գրիգորյանը:


 

ՊՆ-ն հերքում է ՄԻՊ-ին՝ կոչ անելով սահմանի մասին տեղեկությունները հայտնելուց առաջ ճշտել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար