24.11.2024
Էրդողանի կուսակցության վարկանիշը օր օրի ընկնում է
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա՝ քննարկելու հաղորդակցությունների ապաշրջափակումը

Տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման օրակարգը չի փոխվել: Ապաշրջափակման կարգավորումը կիրականացվի ԱՊՀ-ի իրավական հիմքերի վրա: Այս մասին հոկտեմբերի 19-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի   շրջանակներում:


Նա հաստատեց ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ հոկտեմբերի 20-21-ին Մոսկվա է մեկնելու՝ մասնակցելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպմանը` տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ:


«Այո, ես այդ օրերին Մոսկվայում կլինեմ, աշխատանքային խմբի հանդիպումների օրակարգը չի փոխվել», - ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ այս ձևաչափի շրջանակներում արդեն որոշակի պատկերացումներ կան:


«Հայաստանի առաջնահերթությունները կապված են բոլոր ուղղություններով հաղորդակցությունների ապաշրջափակման հետ»,- ընդգծեց նա:


ՀՀ փոխվարչապետը նաև նշեց, որ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում է ԽՍՀՄ ժամանակաշրջանում եղած բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունը: Այստեղ նա ևս մեկ անգամ շեշտեց, որ կողմերը չեն քննարկում ադրբեջանական կողմի կողմից շահարկվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու հարցը. «Այս հարցը չի քննարկվում», - ևս մեկ անգամ վստահեցրեց Գրիգորյանը: