20.04.2025
ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին
prev Նախորդ նորություն

Էրդողանի կուսակցության վարկանիշը օր օրի ընկնում է

Թուրքիայում գործող «Metropoll» հետազոտական կենտրոնը հրապարակել է Թուրքիայում իշխող քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անկումային վարկանիշը բացահայտող հերթական սոցհարցման արդյունքները, գրում է Ermenihaber։


Հնչեցվել է հետևյալ հարցը. «Եթե այս կիրակի նախագահական ընտրություններ լինեն և Էրդողանը կրկին թեկնածու լինի, ըստ ձեզ, նա կհաղթի՞ ընտրություններում»։ Հարցվածների 44 տոկոսը տվել է «կհաղթի», իսկ 50 տոկոսը՝ «չի կարող հաղթել» պատասխանը։


Այսպիսով առաջիկա ընտրություններում ԱԶԿ-ի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պարտությունը կանխատեսող քաղաքացիների թիվն առաջին անգամ գերազանցել է նրա հաղթանակը կանխատեսողների քանակը։


Հունիսին Էրդողանի հաղթանակին հավատացել էին հարցվածների 49.9 տոկոսը, իսկ պարտությանը՝ 41.8 տոկոսը։ Օգոստոսին 55.4 տոկոսը նույն հարցին տվել էր «կհաղթի», իսկ 39.41 «չի կարող հաղթել» պատասխանը։


 


 


 


 

Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա՝ քննարկելու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար