Առուշ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ. հայտարարություն
Ի պատասխան մամուլում հրապարակված տեղեկատվության «Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Առուշ Առուշանյանի դեմ տեղեկատվական արշավը շարունակվում է: Որոշ լրատվամիջոցներ գրում են, թե իբր ընտրվելու պարագայում Առուշանյանը կմնա անազատության մեջ: Ստիպված ենք հերթական անգամ հիասթափեցնել ապատեղեկատվություն տարածողներին:
Այն, որ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ՝ կհամոզվեք բոլորդ: Ասվածի ապացույցը Սիսիանի համայնքապետի և Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու և նրանց գրավի դիմաց ազատելու դատարանի որոշումներն են:
Երեկ արդեն հայտարարել ենք, որ հաջորդը լինելու է Առուշ Առուշանյանը և այդ օրը շատ մոտ է:
Մեր համակիրներին և գորիսեցիներին ևս մեկ անգամ հորդորում ենք չտրվել սադրանքներին, մասնակցել ընտրություններին և աներկբա քվեարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին:
Հաղթանակը շատ մոտ է: Միևնույն է՝ միասին կհաղթենք»,- ասված է հայտարարության մեջ: