22.11.2024
Մամուլ. Փաշինյանը հրահանգել է
prev Նախորդ նորություն

Հայաստանի պետական պարտքը հատեց 9 մլրդ դոլարի շեմը. տնտեսագետ

Քանի ԱԺ-ում և այլ հանրային հարթակներում աննպատակ բեմադրություններ են, ժողովրդի պարտքը, այն է պետության պարտքը, սրընթաց տեմպով աճում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը:


«Ինն ամսվա ընթացքում նախորդ տարվա վերջի համեմատ դա աճել է շուրջ 13.5 %-ով, ինչը 1 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելին է:

Կարճ ասած առաջին անգամ Հայաստանի պետական պարտքը հատեց 9 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը, որից ավելի քան 8.5 միլիարդը Կառավարության պարտքն է, իսկ մնացյալը` Կենտրոնական բանկինը:


Հ.Գ․
Թվերը վերցված են ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական հրապարակումներից: Գծապատկերը իմն է», - գրել է տնտեսագետը՝ հրապարակելով գծապատկերը: