25.11.2024
Մենք կողմ ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ջայշանքար
prev Նախորդ նորություն

Prime Healthcare ընկերության նախագահը ՀՀ պաշտպանության նախարարին մեղադրել է յուրացման մեջ

«Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարիանը, ով ԱՄՆ առողջապահության ոլորտի հայտնի գործիչ և 14 նահանգներում 45 հիվանդանոցների ցանցի ղեկավար է, ՀՀ պաշտպանության նախարարին մեղադրել է նվիրած արժեքավոր բժշկական տեխնիկան վաճառելու մեջ:


«Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ եւ՛ Առողջապահության եւ՛ Պաշտպանության նախարարություններին: Այս մասին հայտնում է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Միշել Սարիանը:


Հիմա իմանում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել եւ գրպանել է Հայաստանին նվիրաբերված արժեքավոր տեխնիկան, որը նախատեսված էր այրվածք ստացած զինվորների համար: Երկրից դուրս այն վաճառվել է: 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել:


Ամոթ է, ինչպես կարող էր որևէ մեկը դավաճանել այսպես իր սեփական երկիրն ու իր ժողովրդին», - ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ:



VERELQ-ը հիշեցնում է, որ Մայք Սարիանը 2018 թվականին Հայաստան կատարած իր առաջին այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հպարտանում է Հայրենիքի զարգացման գործում իր ներդրումն ունենալու հնարավորությամբ: Մայք Սարիանը պարգևատրվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով: