24.11.2024
Prime Healthcare ընկերության նախագահը ՀՀ պաշտպանության նախարարին մեղադրել է յուրացման մեջ
prev Նախորդ նորություն

Արտաշես Թումանյանն ազատվել է Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգարով Արտաշես Թումանյանն ազատվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից և հետ կանչվել:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.


Արտաշես ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - ասված է հրամանագրում:


Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Արտաշես Թումանյանի փոխարեն Իրանում դեսպան կնշանակվի ներկայում ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը։


ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության կազմում ընդգրկված են Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և սահմանազատման բաժինները:


Ավագյանը դրանից առաջ եղել է նաև ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր է, ով երկար տարիներ ներկայացրել է նաև Հայաստանը Ստամբուլում տեղակայված Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում։