25.11.2024
ՀՀ-Իրան ճանապարհահատվածների վերանորոգումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ
prev Նախորդ նորություն

Մենք կողմ ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ջայշանքար

Անցյալ տարի Հայաստանը շատ բարդ փուլ է անցել։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։


«Թույլ տվեք, օգտագործելով հնարավորությունը, իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հայ ժողովրդին Հնդկաստանի կառավարության և ժողովրդի անունից, հատկապես նրանց, ովքեր կորուստներ են կրել այդ ժամանակ», - ասել է նա՝ ընդգծելով, որ Դելին հանդես է գալիս դիվանագիտական ճանապարհով խաղաղ կարգավորման օգտին, որպեսզի հակամարտությունը կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման անցկացման պայմանավորվածության մասին:


Նախարարի խոսքով՝ Հայաստանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսումը՝ ղարաբաղյան հակամարտության լուծումը դիտարկելով միայն այդ ձեւաչափով՝ խաղաղ բանակցությունների միջոցով:


Միրզոյանը տեղեկացրել է, որ սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, սակայն դրա ժամկետները դեռ հստակեցված չեն։


Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը՝ Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց հայ ռազմագերիներին վերադարձնելու, անհայտ կորածների ճակատագրերը պարզելու, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական հուշարձաններին ազատ մուտքի մասին պայմանավորվածությունների ձեռքբերման մասին։