Հայաստանում տարածված են և «դելտա»-ն, և COVID-19 «բրիտանական» շտամը. համաճարակաբան
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները կատարել են Հայաստանում ՊՇՌ թեստերի կատարվել է նմուշների մոլեկուլային-գենետիկ հետազոտություն՝ պարզելու համար կորոնավիրուսի շտամներից որ մեկն է առավել տարածված:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կենտրոնի ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակաբանության բաժանմունքի վարիչ Ռոմելա Աբովյանը։
Նրա խոսքով՝ հետազոտության արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում տարածված են ինչպես բրիտանական շտամը, այնպես էլ կորոնավիրուսի դելտա-շտամը: Սակայն ավելի տարածված է, այնուամենայնիվ, դելտա-շտամը: Դա, փորձագետի գնահատմամբ, կապված է դելտա-շտամի բարձր վարակելիությամբ, եթե համեմատենք ելակետային «ուհանյան» և նույնիսկ «բրիտանական» տարբերակների հետ։ Եթե կորոնավիրուսի սկզբնական տարբերակով վարակման դեպքում մեկ վարակված մարդ կարող էր վարակել 3 մարդու, ապա դելտայի դեպքում խոսքը 7-8-ի մասին է։
Հենց այդ շտամի տարածման հետ է Աբովյանը կապում նաև համեմատաբար հանգիստ ամառային շրջանում համաճարակաբանական տեսանկյունից հիվանդացության զգալի աճը։ Աճի եւս մեկ պատճառ է դարձել դպրոցներում դասերի վերսկսումը, ինչը հանգեցրել է շփումների ավելացմանը, հասարակական տրանսպորտի ծանրաբեռնվածության բարձրացմանը: Դեր է խաղացել նաև դիմակների կրմանը վերաբերող համաճարակաբանական կանոնները չպահպանելը։