Բաքուն հերքում է տեղեկությունը, թե Իսրայելին օգնում է Իրանի դեմ հետախուզությունում
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը որոշել է դեմ հանդես գալ հայտարարությամբ՝ պատասխանելով այն պնդումներին, թե հանրապետության տարածքն օգտագործվում է Իրանի դեմ հետախուզական նպատակներով։
Ինչպես հաղորդում է Trend-ը, ՊՍԾ-ն որոշել է մեկնաբանել Ադրբեջանի հասցեին հնչած մեղադրանքները, որոնք հնչել են իրանական ԶԼՄ-ներին վերջերս Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Ալի Գուդարզիի տված հարցազրույցում:
«Ադրբեջանի պետական սահմանին երբեք չի եղել, չկա և չի լինի երրորդ ուժ։ Այն պնդումները, թե Ադրբեջանի տարածքն օգտագործվում է Իրանի դեմ հետախուզական նպատակներով, և դրա վրա գործում են կրոնական - ծայրահեղական ուղղության ներկայացուցիչներ, չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի պետական սահմանին օտարերկրյա որևէ պետության ուժ և մասնագետ չկա։
Պետական սահմանապահ ծառայությունը, որն ունի ամենաժամանակակից հնարավորությունները, կարիք չունի օտարերկրյա ուժերի աջակցության՝ Ադրբեջանի պետական սահմանի հուսալի պահպանության եւ պաշտպանության տակ է», - ասված է հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշում է, որ Ադրբեջանի «տարածքով անցնող Գորիս-Կապան ճանապարհահատվածում սահմանային եւ մաքսային հսկողությունը Հայաստանի հետ պետական սահմանի վրա Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»:
«Չնայած, որ ադրբեջանցի և իրանցի սահմանապահների միջև պարբերաբար անցկացվում են աշխատանքային հանդիպումներ տարբեր մակարդակներում և տեղեկատվության փոխանակում իրականացվում, մինչ օրս ադրբեջանական կողմին չի տրամադրվել Ալի Գուդարզիին տված հարցազրույցում պարունակվող որևէ տեղեկատվություն։ Ներկայումս Իրանի հետ պետական սահմանին օպերատիվ իրավիճակը կայուն է եւ լիովին վերահսկվում է Ադրբեջանի սահմանապահների կողմից:
Ադրբեջանի պետական շահերի դեմ ուղղված ցանկացած սադրանք պետական սահմանի վրա հետագայում էլ կկասեցվի։ Խորհուրդ ենք տալիս Իրանի պաշտոնյաներին ավելի պատասխանատու լինել եւ կոչ ենք անում նրանց հրաժարվել կեղծ եւ զրպարտչական տեղեկատվության տարածումից», - նշվում է ՊՍԾ-ի հաղորդագրության մեջ: