Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 59.2 տոկոսը
Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 10-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 59.2 տոկոսը:
«Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 4 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 տոկոս»,- ասված է արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.
Ասկերանի շրջան
Խաչմաչ 143 ընտրողներից 100 կամ 69.4 %
Ծաղկաշատ 102 ընտրողներից 68 կամ 66.7 %
Մարտակերտի շրջան
Նոր Ղազանչի 98 ընտրողներից 69 կամ 70.4 %
Մարտունու շրջան
Հերհեր 399 ընտրողներից 203 կամ 50.9 %
Տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում: