24.11.2024
Ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի տաճարի գնդակոծումը վանդալիզմի ակտ է. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Չավուշօղլուն նշել է Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության հաստատման պայմանը

Մենք կարող ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հասնել համագործակցության միայն նոր մտածողության և ակտիվ դիվանագիտության միջոցով: Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԱՊԱ -ն:


Նրա խոսքով՝ միակ կազմակերպությունը, որը համախմբել է տարբեր խնդիրներ ունեցող բազմաթիվ երկրներ՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան, Հունաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունն է:


Նա նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո դրա ստեղծումը նորարար գաղափար էր և ընդգծել, որ այսօր այն նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը:


«Նորարարության հետ մեկտեղ, մենք պետք է առաջնորդվենք մեր սկզբունքներով», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը: