21.04.2025
Ալեքսանդր Ռար. Մինսկի խմբում նոր պետություններ պետք է ներգրավվեն
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը Վարշավայում երեկոյան կհանդիպի Ջոն Քերիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեհաստան՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպումն անցկացվում է Վաշավայում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Պատվիրակությունների ղեկավարներին գագաթնաժողովի անցկացման վայրում դիմավորել են ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան: ՀՀ Նախագահը երեկոյան Վարշավայում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Սարգսյանն ու Քերին քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար