3.10.2024
Հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան ավելացել է մի քանի անգամ
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Ռար. Մինսկի խմբում նոր պետություններ պետք է ներգրավվեն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլին իրավիճակի սրացումից հետո միջազգային հանրությունը հասկանում է, որ այս հակամարտության կարգավորմանը հարկավոր է ավելի շատ ուշադրություն սևեռել: Սակայն այս պահին հակամարտությունը գտնվում է այն փուլում, երբ առաջընթացի նշույլ չկա: Այս մասին Trend հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

Վերջինիս խոսքով, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, ԵԱՀԿ առաջնորդների աջակցությամբ, հնարավոր է առաջարկվի նոր գաղափար, թե ինչպես վերագործարկել բանակցային գործընթացը: Դրան կարող է աջակցել, իր կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի հզորացումը, դրա շրջանակում նոր պետությունների ընդգրկումը: Որպես օրինակ կարող է ծառայել Ուկրաինայում գործող նմանատիպ՝ մինսկյան գործընթացը, երբ միջնորդները ոչ միայն դիտորդներ են, այլև ներքաշված են հակամարտության կարգավորման գործընթացի մեջ և երաշխավորում են, որ գործընթացը ավարտին կհասցնեն:

«Եթե լինեին պետություններ, որոնք կներգրավվեին այս գործընթացում իրենց դիվանագիտական գործիքակազմով, դիվանագետներով ու առաքելություններով, ապա այն նոր մակարդակի կհայտնվեր: Ոչ ոք չի ցանկանում, որ Եվրոպայում շարունակեն գոյություն ունենալ արդեն քառորդ դար ձգվող տարածքային հակամարտություններ», - շեշտել է Ռարը:


Սերժ Սարգսյանը Վարշավայում երեկոյան կհանդիպի Ջոն Քերիին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում