26.07.2025
Սերժ Սարգսյանը կմեկնի Վարշավա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ

Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ:

ԼՂՀ ՊՆ տեղեկացմամբ, ՊԲ առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է:
Բացի դիվերսիոն ներթափանցման փորձից, հակառակորդը որոշ ուղղություններում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Ի՞նչպես փրկվել Լարսի անկանխատեսելիությունից. Հայաստանը  փնտրում է այլընտրանքային ուղիներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին