Պուտինը հայտարարել է Ղարաբաղի հարցում Թուրքիայի հետ հաջող համագործակցության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի հաջող համագործակցությունը Թուրքիայի հետ միջազգային հարցերի, այդ թվում՝ Ղարաբաղի, Սիրիայի եւ Լիբիայի վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Միջազգային ասպարեզում մենք բավականին հաջող ենք համագործակցում։ Նկատի ունեմ և Սիրիան, և մեր շփումները Լիբիայի վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցման շուրջ», - ասել է Պուտինը։
Նա նաեւ նշել է Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման կենտրոնի ակտիվ եւ արդյունավետ աշխատանքը: «Ակտիվորեն գործում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը։ Այդ համագործակցությունը հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումների կայունության եւ համաձայնեցման լուրջ երաշխիք է», - նշել է նա։
«Պլանի համաձայն՝ շարունակվում է «Աքույու» ատոմային էլեկտրակայանի աշխատանքը», - հավելել է ՌԴ նախագահը:
Եզրափակելով ողջույնի խոսքը՝ Պուտինը նշել է, որ քննարկման հարցերը «շատ են» և ընդգծել է, որ ուրախ է տեսնել Էրդողանին Ռուսաստանում։ «Հեռախոսով ամեն ինչ չես քննարկի, բարի գալուստ», - ամփոփել է նախագահը: