23.11.2024
Վրաստանի վարչապետը հույս ունի նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը
prev Նախորդ նորություն

Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան, ապա Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերի 29-ին աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան: Այդ մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:


Ղարիբաշվիլիի այցը Բաքու կսկսվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ դեմ առ դեմ հանդիպումից, որը տեղի կունենա Զագուլբայի պալատում: Դեմ առ դեմ հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը աշխատանքային ճաշ կունենա Իրակլի Ղարիբաշվիլիի եւ պատվիրակության անդամների հետ:


Աշխատանքային այցի շրջանակներում տեղի կունենա միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը Վրաստանի և Ադրբեջանի վարչապետերի նախագահությամբ, որից հետո կստորագրվեն համագործակցության հուշագրեր:


Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին:


Բաքու կատարած այցից հետո Վրաստանի վարչապետը կայցելի Երեւան, որտեղ բանակցություններ կվարի իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ: