8.06.2025
ՀԱՊԿ ԱԳ նախարարները ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություն են ընդունել
prev Նախորդ նորություն

Թուրք դեսպան. Թուրքիան կողմնակից է կարգավորման այն տարբերակին, որը բխում է Ադրբեջանի շահերից

Թուրքիան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունն առաջիկայում կկարգավորվի խաղաղ ճանապարհով և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու սահմանների չտրոհման պայմանով: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշգունը:

ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, թուրք դեսպանն ասել է, որ իր երկիրը ողջունում է բանակցային գործընթացը, եթե այն ուղղված է հակամարտության կարգավորմանը.

«Թուրքիան մինչև վերջ կմնա կարգավորման այն տարբերակի աջակիցը, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին և որը Ադրբեջանը կհամարի ճիշտ տարբերակ»,- հավելել է նա:

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը կայցելի Ղարաբաղ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին