9.07.2025
Ռուսական օդուժը պատրաստվում է լայնածավալ վարժանքների Հայաստանում
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ ԱԳ նախարարները ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություն են ընդունել

ՀԱՊԿ ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Հայտարարության տեքստում, որը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմի նշված է. «Մեր աջակցությունն ենք հայտնում այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ղարաբաղյան հարցոբ մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ընթացքում, որոնք ուղղված են հակամարտության գոտում էսկալացիայի բացառմանը, իրավիճակի կայունացմանն ու խաղաղ գործընթացի համար պայմանների ստեղծմանը:

Վերահաստատատում ենք ղարաբաղյան հարցի բացառապես խաղաղ լուծումը, աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին կարգավորել հակամարտությունը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ կամարտահայտության սկզբունքների հիման վրա»:

Հայտարարությունն ընդունվել է ՌԴ-ի, ՀՀ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարների կողմից:
Թուրք դեսպան. Թուրքիան կողմնակից է կարգավորման այն տարբերակին, որը բխում է Ադրբեջանի շահերից
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ