25.11.2024
Դեսպանը մտահոգված է Իրանը ՀՀ-ին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ առկա խնդիրներով
prev Նախորդ նորություն

Կրկին փորձիր սկզբունքը չի գործում. Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ էլ չընտրվեց

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանըարդեն չորրորդ անգամ չընտրվեց նախագահի տեղակալի պաշտոնում։  


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հերթական անգամ դեմ քվեարկեցին նրա թեկնածությանը: Ուշագրավն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչները լքել էին նիստը, այդ թվում և հենց թեկնածուն։


«Դուք լքո՞ւմ եք մարտի դաշտը, խրամատը՞․․․ թեկնածուի հետ անընդհատ չպարզաբանված հարցեր են ծնվում, իսկ թեկնածուն դուռը շրխկացնելով դուրս է գալիս,որպես ի՞նչ»,- ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:


Նշենք, որ հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 28-ին։