22.11.2024
Սյունիք, Տավուշ, Արարատ, Երևան. սրանք այլևս իրական վտանգներ են. թուրքագետ
prev Նախորդ նորություն

Հասարակությունը կալկուլյատոր չէ. Վահե Հովհաննիսյան

680 հազարանոց «հայկական բանակի» հարձակմանը Հայաստանը դիմադրում է մեծ դժվարությամբ։ Բազմաթիվ արշավանքներ, ցեղասպանություն, 37 թիվ և երկու համաշխարհային պատերազմ տեսած Հայաստանը այս անգամ թերևս ամենամոտն է փլուզմանը։ Մենք կորցնում ենք թե՛ պետությունը, թե՛ հայրենիքը։ Այդ մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ից Վահե Հովհաննիսյանը:


««Երկրորդ բանակը», որն արնաքամ է անում պետությունը, արտագաղթի բանակն է։ Բոլորիս շենքերի թեման` ամիսը մեկ-երկու ընտանիք գնում է, բոլորիս դպրոցական երեխաների լուրը՝ այս կամ այն դասարանցին ընտանիքով գնաց, և այլն։


«Երրորդ բանակը» անտարբերների ամենամեծ միավորումն է։ Այս մարդկանց շատ քիչ բան է հետաքրքրում, հիմնականում` սեփական բարեկեցությունն ու սեփական ստվերը։ Հայաստանը` որպես պետություն, նրանց աշխարհընկալումից դուրս է։


«Դիմադրության բանակը» ՄՈԲ-ի պես մի բան է՝ անկազմակերպ, առանց կոորդինացիայի, առանց ռեսուրսային ապահովման (մոտավորապես՝ առանց զրահաբաճկոն ու սաղավարտ), շարքերում` անառողջ մթնոլորտ։ Ընդհանրապես չեն հասկացվում դիմադրության հասցեն, ծրագիրը, կառավարման կենտրոնը։


Նման պայմաններում հասարակությունը սրընթաց կազմալուծվելու է, բացելու է բոլոր դռները արտաքին թշնամու առաջ, իսկ երկրում գնալու է ռադիկալ տրամադրությունների խմորում, մեծանալու է ռադիկալ պատկերացումներով ու ոճով խմբերի դերակատարումը։ Սա՞ ենք ուզում։ Ոչ մի նորմալ մարդ սա չի կարող ուզել։


Կարծում եմ` Հայաստանում պառակտման, հասարակության բաժանման կարմիր գծին ենք։ Շատ բաների վերանայման անհրաժեշտություն կա։ Մենք պետք է փորձենք իրար լսել։


Որպես մասնավոր դեպք. չի՛ կարելի ամեն հարց դարձնել խորը կոնֆլիկտի ու բարիկադավորման առարկա։ Վերցնենք սեպտեմբերի 21-ին նախատեսված «գունագեղ» միջոցառումը։ Բնականաբար, կարող են լինել կողմ և դեմ կարծիքներ, բայց մեր խնդիրը չպետք է լինի այդ կարծիքների տերերին իրար դեմ հանելը։ Քաղաքակիրթ աշխարհում կա հստակ օրենք. եթե մի բան բերելու է հասարակության պառակտմանը, եթե վիրավորելու է հասարակության մի հատվածին, եթե ցավ է պատճառելու շատերին, ուրեմն պետք է չարվի։ Հասարակությունը կալկուլյատոր չէ, որ ասես` 680 հազարը մեծ է 400-ից։ Այդպես մտածելու դեպքում մի օր ո՛չ նա կմնա, ոչ՝ մյուսը»։