23.11.2024
Սիմոն Բաբայանն ընտրվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ
prev Նախորդ նորություն

Որ ուժերը կպայքարեն Գյումրիի համար

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որոնց մասնակցելու առաջադրումների գործընթացն ավարտվել է:

Ըստ այդմ, Հայաստանի երկրորդ քաղաքի համար կպայքարի 10 քաղաքական ուժ՝ 7 կուսակցություն և 3 դաշինք: Դրանք են՝


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հովհաննես Հարությունյանը:


Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը:


«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը:


«Գյումրին կռնա՜» դաշինք, որի ցուցակը գլխավորում է Վարդան Սրտաշյանը:


«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վարդևան Հակոբյանը:


Կոմունիստական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Կոնստանտին Ղավազյանը:


«Ապրելու երկիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը:


«Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հովհաննես Մարգարյանը:


«Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը:


«Թասիբով» դաշինք, որի ցուցակը գլխավորում է Կարապետ Պողոսյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 17-ին համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան նաև  Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղում և Դիլիջանում։